Թուրքիայում ոստիկանությունը ցրել է հանքափորներին աջակցող ցույցը
Թուրքական ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ բազմահազարանոց ցույցը ցրելու համար Սոմա քաղաքում, որտեղ վերջերս տեղի էր ունեցել պայթյուն հանքահորում, ինչ արդյունքում 280 մարդ էր մահացել:
Ցուցարարները հակակառավարական կոչեր էին անում:
Ցույցը որոշվել էր անցկացնել այն բանից հետո, երբ հանքահորը շահագործող ընկերությունը հայտարարել էր, որ ոչ մի անփութություն թույլ չի տվել աշխատանքի ընթացքում:
Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ բոլոր մեղավորները, ովքեր անվտանգության սկզբունքներին չեն հետևել հանքահորում, կպատժվեն:
Սոմայի ողբերգության արդյունքում, վերջին տվյալների համաձայն, 284 մարդ է զոհվել: