Թուրքիայի քուրդ ապստամբների հետ բախման ժամանակ վիրավորվել է երկու զինվոր
Թուրքիայի Թունձելի նահանգում Քրդական բանվորական կուսակցության ապստամբները մայիսի 15-ին կրակ էին բացել թուրք զինվորների ուղղությամբ, որի արդյունքում վիրավորվել էր երկու զինվոր: Այս մասին հայտնում է «Vatan»-ը:
Փոխանցվում է, որ նրանք հարձակվել էին նոր կառուցվող զորամասի զինվորների վրա: Դեպքի վայր էին ժամանել Թուրքիայի լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ, ինչպես նաև ամերիկյան մարտական ուղղաթիռներ:
Նշվում է, որ զինվորների և ապստամբների միջև բախումները դեռ շարունակվում են: