Երեխայի թունավորման պատճառը հավանաբար ճնշման դեղն է
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց «Մուրացան» բժշկական կենտրոնի հերթապահ բժշկուհու հետ՝ պարզելու համար այսօր՝ փետրվարի 15-ին, իրենց մոտ թունավորման ախտանիշներով տեղափոխված Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 31/50 տան բնակիչ՝ 2011 թվականի ծնված Դ. Կարապետյանի առողջական վիճակը:
Բժշկուհին հրաժարվեց տեղեկատվություն հաղորդել երեխայի առողջական վիճակի մասին, քանի որ չկար ծնողների համաձայնությունը:
Ուստի զրուցեցինք երեխայի հոր հետ, ով նշեց.
-Երեխայի վիճակը բավարար է, բժիշկներն իրենց աշխատանքն անթերի կատարում են, ամենայն հավանականությամբ երեխան ճնշման դեղ է կուլ տվել, մենք այդպես ենք ենթադրում, մեր ապահովության համար ենք երեխային բերել հիվանդանոց:
Operativ.am-ի խմբագրակազմը առողջություն է մաղթում փոքրիկ Դավիթին: