Էրդողանի կողմից ծեծի ենթարկված քաղաքացին հայտարարությամբ է հանդես եկել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին ժամանել էր Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջան:
Էրդողանին դիմավորել են սուլոցներով և բղավոցներով: Երբ նա փորձել էր զրուցել ցուցարարների հետ' վերջիններս բխավել էին. «Դու խաբեբա ես և մարդասպան»: Փորձելով պաշտպանել ցուցարարներից, Էրդողանին առաջարկել էին մտնել մոտակա խանութներից մեկը, որի ժամանակ էլ նա բռունցքով հարվածել էր մի քաղաքացու:
«Radikal» թերթին տված հարցազրույցում տուժածը պատմել էր, որ գնացել էր խանութ գնումների. «Երբ վարչապետը մտավ խանութ, նա ինձ շփոթեց ցուցարարի հետ և բռունցքով հարվածեց դեմքիս: Դրանից հետո իմ վրա հարձակվեցին նրա թիկնապահները»:
Տուժածը հայտնել է, որ բողոք չի ներկայացրել, սակայն ձեռքերի և վզի հատվածում հարվածի հետքերը մնացել են: