Թուրքիայի՝ ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Թուրքիայի Մանիս նահանգի Սոմա քաղաքի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզունի հայտարարությանը:
Նրա խոսքով` փլատակների տակ դեռևս կա 18 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 283-ի:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի' պայթյունը տեղի էր ունեցել կարճ միացման պատճառով: