Նոր սկանդալ` Թուրքիայում. շուրջ 200 պետծառայող դատի է տվել Էրդողանին
Կոռուպցիոն սկանդալի սկզբից 2 հարյուր պետծառայող դատի է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է "Hurriyet Daily news"-ը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալանիին:
Էֆքանը հայտնել է, որ հայցեր ներկայացնելու համար հիմք են հանդիսացել կառավարությունում «զուգահեռ կառույցի» գոյության մասին Էրդողանի խոսքերը:
Նրա խոսքով` դա միայն ապացուցում է նման ստվերային կառույցի գոյությունը:
««Զուգահեռ կառույցի անդամները» ապօրինաբար գաղտնալսել են 600.000 քաղաքացու հեռախոսազրույցներ»,-հայտնել է Էֆքան Ալանինը:
Էֆքանը հավելել է, որ ապօրինաբար գաղտնալսումներն անցկացվել են երկրի բոլոր մարզերում: