Թուրքիայի՝ ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 283-ի
Թուրքիայի ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 283-ի: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզունի հայտարարությանը:
Փոխանցվում է, որ զոհվածների դիակների մեծ մասն արդեն փոխանցվել է հարազատներին:
Նախարարը նշել է, որ այս գիշեր փրկարարները փորձել էին հասնել կենդանի մնացած հանքափորների մոտ, ովքեր դեռևս մնում են արգելափակված հանքահորում:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի' պայթյունը տեղի էր ունեցել կարճ միացման պատճառով: