Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը սպանել է գումարտակի հրամանատարին
Ադրբեջանում՝ առաջագծի մոտ տեղակայված ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայողը սպանել է գումարտակի հրամանատարին: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ պայմանագրային զինծառայող Իլքին Յաշար օղլու Մաղերամովը տաբելային զենքով կրակել և սպանել է գումարտակի հրամանատար, մայոր Էմիլ Ալիհուսեյն օղլու Ասքերլիին։ Նշվում է, որ ստացած հրազենային վնասվածքից հրամանատարը մահացել է:
Այս տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: