Թուրքիայի վարչապետի խորհրդականը ծեծի է ենթարկել ցուցարարի
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յուսուֆ Երքելը ծեծել է 280-ից ավելի մարդու մահվան պատճառ դարձած ածխահանքում վթարից հետո բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարներից մեկին: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News թերթը:
Լուսանկարիչներին հաջողվել է Յուսուֆին լուսանկարել այն ժաանակ, երբ նա ոտքերով ծեծի էր ենթարկում ցուցարարին: Թերթի տվյալներով` Յուսուֆը ոտքով երեք կամ չորս անգամ հարվածել է ցուցարարին՝ մինչ նրան պահել է երկու զինվոր:
Փոխանցվում է, որ մինչ ծեծի ենթարկվելը ցուցարարը հարվածել էր վարչապետի ավտոշարասյունից ավտոմեքենային:
Չորեքշաբթի Սոմայի ածխահանքում վթարի առնչությամբ, որի ժամանակ զոհվել էր 282 մարդ: Անկարայի փողոցներ էին դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ: