Թուրքիայի՝ ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 282-ի
Թուրքիայի Մանիս նահանգի Սոմա քաղաքի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 282-ի: Այս մասին հայտնում է AFP-ը՝ հղում անելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզուն:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի' պայթյունը տեղի էր ունեցել կարճ միացման պատճառով:
Երեկ ավելի քան 800 մարդ բողոքի ակցիա էին կազմակերպել Անկարայում' Էներգետիկայի նախարարության դիմաց: Ցուցարարները հանդես էին գալիս ներկայիս կառավարության դեմ: Ոստիկանները փորձել էին ցրել ցուցարարներին և կիրառել էին արցունքաբեր գազ: