Թուրքիայի՝ ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի
Թուրքիայի՝ ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի: Այս մասին հայտնում է «Интерфакс»:
Փոխանցվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է դեպքի վայր: Նշվում է, որ տեղացիները փորձել են արգելափակել վարչապետի ավտոշարասյունը:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Մանիս նահանգի Սոմա քաղաքի հանքում՝ Ստամբուլից 250 կմ հարավ, տեղի էր ունեցել պայթյուն: Ըստ նախնական վարկածի' պայթյունը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով:
Ավելի վաղ փոխանցվում էր, որ զոհվել է 245 մարդ: