Թուրքիայի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի
Թուրքիայի արևմտյան հատվածի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Փոխանցվում է, որ ավելի քան 800 մարդ բողոքի ակցիա են կազմակերպել Անկարայում` Էներգետիկայի նախարարության դիմաց: Ցուցարարները հանդես են գալիս ներկայիս կառավարության դեմ: Ոստիկանները փորձել են ցրել ցուցարարներին և կիրառել են արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Մանիս նահանգի Սոմա քաղաքի հանքում՝ Ստամբուլից 250 կմ հարավ, տեղի էր ունեցել պայթյուն: Ըստ նախնական վարկածի' պայթյունը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով: