Թուրքիայում ևս մեկ ածխահանք է փլուզվել
Թուրքական Զոնգուլդաք նահանգում ապօրինի ածխահանքում փլուզում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Vesti.az:
Փոխանցվում է, որ փլուզման հետևանքով հանքահորում մնացել է մեկ աշխատող: Այժմ աշխատանքներ են տարվում նրան դուրս բերելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Մանիս նահանգի Սոմա քաղաքի հանքում՝ Ստամբուլից 250 կմ հարավ, տեղի էր ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի: