Պիկասոյի փարիզյան արվեստանոցի հետագա ճակատագիրը
Գրան-Օգյուստեն փողոցում գտնվող Պաբլո Պիկասոյի փարիզյան արվեստանոցը ներառվել է կառավարության կողմից պահպանվող պատմական և ճարտարապետական օբյեկտների ցուցակում: Գրում է itar-tass.com-ը:
Համապատասխան որոշում է կայացրել գեղարվեստա-պատմական ժառանգության հարցեով զբաղվող տարածաշրջանային հանձնաժողովը: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարարությունը:
Օրենքի պաշտպանության ներքո կգտնվեն շենքի ճակատային հատվածը, ինչպես նաև դրա վերին երկու հարկերը, որոնք Պիկասոն զբաղեցրել է հարուստ և հանրաճանաչ նկարիչ դառնալուց հետո:
Ի տարբերություն այն ժամանակվա շատ նկարիչների`աշխատանքային սենյակների Պիկասոյի արվեստանոցը մեծ կառույց է հանդիսանում՝ բարձր առաստաղով: Պիկասոն այն վարձակալել է 1937-1955թթ. ընկած ժամանակահատվածում: Հենց այդ շենքում էլ նկարիչը բնակվել է: