Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ` ի հիշատակ ածխահանքում տեղի ունեցածի զոհերի
Թուրքիայի արևմտյան հատվածի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Այդ կապակությամբ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են եռօրյա սուգ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, թե պայթյունը տեղի է ունեցել Մանիս նահանգի Սոմա քաղաքի հանքում՝ Ստամբուլից 250 կմ հարավ։ Ըստ նախնական վարկածի` պայթյունը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով: