Թուրքիայի հանքում պայթյունի հետևանքով զոհվել է 2 հարյուր մարդ
Թուրքիայի արևմտյան հատվածի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 201 մարդ։ Հարյուրավոր հանքափորներ դեռևս գտնվում է փլատակների տակ են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Պայթյունը տեղի է ունեցել Մանիս նահանգի Սոմա քաղաքի հանքում՝ Ստամբուլից 250 կմ հարավ։ Ըստ նախնական վարկածի` պայթյունը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով:
Զոհերի թվի մասին ստացվում են տարբեր տեղեկություններ, որոշ կայքերում նշում են, որ զոհերի թիվը հասել է 151-ի, իսկ որոշներում` 200-ի: