ՎՏԲ բանկը Արմավիայից 22 միլիոն դոլա՞ր է պահանջում
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում «Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան հրաժարվեց մեկնաբանություն տալ այն տեղեկատվության մասին, որ ՎՏԲ ռուսաստանյան բանկը «Արմավիա» ավիաընկերության դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով 22 միլիոն դոլար:
-Նյութը լրիվ այլափոխված է, այդ պատճառով հարաժարվում եմ մեկնաբանելուց,- նշեց Նանա Ավետիսովան: