Կյանքից հեռացել է աշխարհահռչակ նկարիչ Հանս Ռուդոլֆ Գիգերը
Շվեյցարիայում 75 տարեկան հասկաում կյանքից հեացել է աշխարհահռչակ նկարիչ Հանս Ռուդոլֆ Գիգերը:
Ինչպես հաղորդում է SRF.ch-ն նա մահացել է հիվանդանոցում, մայիսի 12 ին աստիճաններից ընկնելու պատճառով ստացած վնասվածքներից:
Գիգերը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր "Чужой" ֆիլմով, որը 1980 թվ. Արժանանում է Օսկարի, լավագույն վիզուալ էֆեկտների համար: Հանս Ռուդոլֆ Գիգերը ծնվել է 1940 թվ. Կուր քաղաքում:
Դեռ մանկուց նա հիացած էր սյուրռեալիստական հայացքներով: 1962 ին նա տեղափոխվում է Թյուրիխ, սովորում ճարտարապետություն և դիզայն:
Կարճ ժամանակ անց 1966 ին Գիգերն աշխատանքի է անցնում, որպես դիզայներ:
1977թվ . Գիգերի հեղինակային թվով երրորդ գիրքը՝ «Նեքրոմիկոն» -ը մեծ հաջողություն է բերում նրան:
Հետագայում Գիգերը ստեղծում և հեղինակում է նաև տարատեսակ քանդակներ: