ՀՅԴ-ն սատարելու՞ է թեկնածուներից որևէ մեկին
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ ՀՅԴ-ն արդեն հայտնել է նախագահական ընտրությունների վերաբերյալ կայացրած որոշումն այն մասին, թե սատարելու՞ են արդյոք առաջադրված թեկնածուներից որևէ մեկին:
Խմբակցության քարտուղարի խոսքով՝ 15-20 րոպե անց իրենք կտարածեն ՀՅԴ քաղխորհրդի նիստի այն հաղորդագրությունը, որի համաձայն պարզ կլինի ՀՅԴ-ի դիրքորոշումը ընտրություններում: