Ուկրաինացիները Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն իրենց անունից ներկայացրել են Կաննի կինոփառատոնին
Ուկրաինացի կինոմատրոգաֆները Կաննի կինոփառատոնին ներկայացրել են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը` որպես Ուկրաինայի մշակութային արժեք: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Վերջինիս թղթակիցը զրուցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ, ով նշել է, որ այդ ֆիլմի հեղինակային իրավունքները պատկանում են Հայաստանին: Այն նկարահանվել է 1968 թվականին:
«Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են հայկական կողմին, իսկ մեր ուկրաինացի կոլեգաներն իրավունք չունեին տարածել ինֆորմացիա այն մասին, որ այն ուկրաինային է պատկանում»,-ասել է Գևորգ Գևորգյանը: