Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի. Աբդուլլահ Գյուլ
Թուրքիան ձգտում է պահպանել կայունությունը տարածաշրջանում և չի ցանկանում պատերազմ, սակայն պետք է պատրաստ լինի դրան: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նշվում է, որ Գյուլի այս հայտարարությունը իր նախորդ հայտարարության շարունակությունն էր, որի ժամանակ նա ասել էր, թե անհրաժեշտ է արդիականացնել Թուրքիայի բանակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ չի պլանավորում մնալ քաղաքականությունում` ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: