20 տարվա ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է 610 զինծառայող
20 տարվա ընթացքում ադրբեջանական բանակը ունեցել է 610 զինծառայողի կորուստ` իբրև թե մեր կողմից խախտած հրադարարի հետևանքով:
Փոխանցվում է, որ այսպիսի հետազոտություն է կատարել "Доктрина" կենտրոնը: Նշվում է, որ կենտրոնի տնօրենը հայտնել է, թե այդ ուսումնասիրությունները նրանք կատարել են տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով և զինվորների ծնողների հետ զրուցելով:
Նշվում է նաև, որ, բացի այդքան զոհից, իբրև թե նրանք ունեցել են 710 վիրավոր: Նշվում է, որ նաև այդ 610 զոհերից 120-ը պայթել են ականների վրա: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն: