Թուրքիան ո՛չ թե աջակցում է Սիրիայի ահաբեկիչներին, այլ պայքարում է նրանց դեմ. Դավութօղլու
Թուրքիան ո՛չ թե աջակցում է Սիրիայի ահաբեկիչներին, այլ պայքարում է նրանց դեմ: Այս մասին հայտնում է "Sabah" թերթը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը:
Դավութօղլուն նշել է, որ «Ալ Քաիդայի» գործունեությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը և այն հայտարարությունը, որ Թուրքիան Սիրիայում աջակցում է ահաբեկիչներին, իրականությանը չի համապատասխանում։
«Նախկինում Թուրքիան տուժել է «Ալ Քաիդայի» գործունեությունից»,- ասել է Դավութօղլուն։