Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիայի բնակիչներին. Դավութօղլու
Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիայի բնակիչներին, այլ ոչ թե այդ երկրի իշխանություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
Նրա խոսքով` Սիրիայում սկսված հակամարտությունից Սիրիայի բանկիչների մեկ երրորդը դարձել է փախստական, իսկ 6 մլն քաղաքցիներ ստիպված են անընդհատ տեղափոխվել, որպեսզի չհայտնվեն հակամարտության կիզակետում: Այս մասին հայտնում է Day.Az-ը` հղում անելով "Sabah" թերթին:
Նշենք, որ Սիրիայում 2011թ. սկսած քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, 4.2 մլն մարդ Սիրիայի տարածքում դարձել է փախստական, իսկ 2.3 մլն-ը ստիպված են եղել փախչել հարևան երկրներ: