Ես երբեք չեմ լինի անզոր նախագահ. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե նա ընտրվի նախագահ, օգտվելու է իր բոլոր լիազորություններից: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Ժողովրդի կողմից ընտրված նախագահը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին նախորդ նախագահներն էին։ Նախագահը, որի համար քվեարկել է ժողովուրդը, պետք է իրավունք ունենա գործով ապացուցելու իր լիազորությունները։ Եթե ես ընտրվեմ, կօգտագործեմ դրանք։ Ես երբեք պարզապես ներկայացուցչական լիազորություններ չեմ ունենա»,- հայտարարել է Էրդողանը։
Բացի այդ նա նշել է, որ նախագահ ընտրվելուց հետո չի պատրաստվում խզել կապերը իր կուսակցության հետ և լինելու է կուսակցության նախագահը: