Աստղերը հանդես են եկել ի պաշտպանություն Նիգերիայում առևանգած աղջիկների (լուսանկարներ)
Աստղերը հանդես են եկել ի պաշտպանություն Նիգերիայում առևանգած աղջիկների: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Փոխանցվում է, որ նրանք իրենց միկրոբլոգում տեղադրել են լուսանկար, որտեղ կոչ են արել վերադարձնել իրենց աղջիկներին:
Հիշեցնենք, որ Նիգերիայի իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման անդամներն առևանգել են 100 դպրոցականների:
Խմբավորման պարագլուխը ասել է, որ աղջիկներին կազատեն միայն այն ժամանակ, երբ ազատության մեջ հայտնվեն իշխանությունների կողմից ձերբակալված իսլամիստ զինյալները: