Բաքվում 17-ամյա տղան դաժանաբար սպանել է իր հորը
Բաքվում 17-ամյա տղան դաժանաբար սպանել է իր հորը: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունից հայտնել են, թե մայիսի 10-ին «Ուզյումչյուլյուկ» գյուղի սովխոզում Թյուրքան Շամիլ Ռզաևը իր հոր` Գալիբ Նասում օղլուի (1972 թ ծնված) գլխին երեք անգամ հարվածել է կացնով:
Նշվում է, որ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել տղային: