Նախիջևանում թանգարանի ավերակների տակ հայտնվել է մի քանի տասնյակ մարդ
Տոնական համերգի ժամանակ պատմաճարտարապետական «Նախիջևանի Գալա» թանգարանում աստիճանավանդակի բետոնե սալիկի փլուզումից հետո մի քանի մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է Aktual.аz-ը:
Փոխանցվում է, որ համալիրը վերանորոգվել էր վերջերս, և սա առաջին խոշոր միջոցառումն էր վերանորոգումից հետո: Նշվում է, որ համերգի ժամանակ աստիճանի վրա կանգնած մարդիկ վայր են ընկել և ստացել վնասվածքներ: Տուժածներին միանգամից տեղափոխել են հիվանդանոց: