Ադրբեջանում ստեղծել են միջուկային հետազոտությունների կենտրոն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 8-ին ստորագրել է հրամանագիր` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու համար:
Փոխանցվում է, որ այն կոչվելու է «Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոն»: Նրանք նշել են, որ իբրև թե այն օգտագործելու են միայն խաղաղ նպատակներով:
Հրամանգրի մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն, որ միջուկային տեխնիկան պետք է օգագործվի խաղաղ նպատակներով` համապատասխան ժամանակակից պահանջների և ազգային շահերի, ինչպես նաև նյութական և տեխնիկական բազայի ոլորտում միջուկային տեխնոլոգիաների բարելավման համար, կապի նախարարության և բարձր տեխնոլոգիաների հետ համատեղ ստեղծվում են «Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնի» ակցիաներ, որոնք պատկանում են պետությանը»: