Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կանի ամեն բան, որպեսզի գտնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ճանապարհը: Այս մասին Օլանդը հայտարարել է այսօր` Ադրբեջան կատարած պաշտոնական այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
«Ես Ադրբեջան եմ եկել տարածաշրջանային այցով: Ես պատրաստվում են նաև այցելել Հայաստան և Վրաստան»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նրա խոսքով` ներկա պահին ԼՂ-ում իրադրությունը բավականին լարված է և վերջին ժամանակներս եղան մի շարք զոհեր:
«Ֆրանսիան կանի ամեն բան, որպեսզի գտնի կոնֆլիկտի կարգավորման ճիշտ ճանապարհը: Ես կարծում եմ, որ դա բխում է 2 երկրների շահերից ևս»,- ասել է Օլանդը: