«Ապացուցի՛ր, որ դու Կոնչիտա չես». Instagram-ի ռուս օգտատերերը ֆլեշմոբ են անցկացրել
"Instagram"-ի ռուս օգտատերերը ակտիվորեն մասնակցում են «Ապացուցի՛ր, որ դու Կոնչիտա չես» ֆլեշմոբին" :Ակցիայի մասնակիցները սոցիալական կայքում տեղադրում են իրենց սափրվելու գործընթացը: Մորուքների նման զանգվածային սափրում դեռ չէր եղել Պետրոս Առաջինի ժամանակներից ի վեր։ Ընդ որում՝ ակցիային մասնակցել են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք:
Ֆլեշմոբի հեղինակը ռեփեր Ալեքսանդր Ստեփանովը, ում միացել են արդեն շոու բիզնեսի այլ հայտնի դեմքեր։
Ֆլեշմոբը սկսվել է անմիջապես «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի արդյունքների հայտարարումից հետո, որտեղ հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող Կոնչիտա անունով երգչուհին։