Էրդողանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում. Թուրքիայի վարչապետի հերթական պոռթկումը. (տեսանյութ)
ԹուրքիաՓաստաբանների խորհրդի նիստի ժամանակ, որտեղ ներկա էին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սկանդալ է տեղի ունեցել: Սկանդալի կիզակետում կրկին հայտնվել է վարչապետը` նույն ինքը Էրդողանը:
Վերջինս ափերից դուրս է եկել և ցուցադրական կերպով լքել խորհրդակցությունների սրահը: Խորհրդակցությունը նվիրված է եղել վերջինիս նախագահական ընտրություններում առաջադրելուն: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը` հղում անելով НТВ-ին:
Սկզբում վարչապետը լուռ և հանգիստ լսել է զեկուցող Մետինա Ֆեյզիօզլուի զեկույցը, սակայն մի փոքր անց սկսել է անսպասելի կերպով բղավել վերջինիս ուղղությամբ. «Ստում ես»: Ի պատասխան Էրդողանին զեկուցողը հարցրել է, թե ինչ սխալ բան է ասել:
Սակայն Էրդողանը ավելի է բորբոքվել և սկսել բարձր գոռալ և մեղադրանքներ հնչեցնել զեկուցողի հասցեին: Չկարողանալով զսպել իրեն Էրդողանը դուրս է եկել խորհրադակցությունների սրահից: