Ադրբեջանցի իրավապաշտպանները Ֆրանսիայի նախագահ Օլանդին բողոքել են Ալիևից
Ադրբեջանի մի խումբ իրավապաշտպաններ իրենց բողոքի ձայն են բարձրացրել` կապված երկրում մարդու իրավուքնների խախտման հետ: Վերջիններս դիմել են Ֆրանսիայի նախագահ Օլանդին, որպեսզի նա բարձրացնի այդ հարցը մայիսի 11-ին երեկոյան Բաքու կատարելիք այցի ժամանակ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը` հղում անելով "Туран"-ին:
Բողոքի նոտայի հեղինակները թվով 30 անձիք են, ովքեր հանդիսանում են քաղաքացիական հասարակության անդամ: Նրանք ցանկանում են հասկացնել Օլանդին, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև տնտեսությունն ու անվտանգությունը չեն կարող լինել հնարավոր, եթե մարդու իրավունքների հետ կապված հարցերը չկարգավորվեն: Քանի որ խախտվում են լրագրողների, հասարակ մարդկանց, կազմակերպությունների և ամբողջ հասարակության իրավուքները:
Ներկա պահին կա մոտ 30 ձերբակալված ակտվիստ, ովքեր նման կարգավիճակում հայտնվել էին 2013 թվականի վերջին: