Նուշը Էներգիայով հարուստ սննդամթերք է, որը իջեցնում է արյան շաքարը
Էներգիայով հարուստ այս սննդամթերքը իջեցնում է արյան շաքարը: Այն նաև հարուստ է ամինաթթուներով, որոնք բարձրացնում են տեստոստերոնի մակարդակը և նպաստում է մկանների զարգացմանը: Նուշը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E, որն օգնում է պաշտպանվել արևի վնասակար ազդեցությունից:
Հետազոտության համար մի խումբ կամավորներ, ովքեր օգտագործել էին օրական 14մգ վիտամին E(մոտ 20 նուշ) ավելի քիչ էին ենթարկվել ուլտրա-մանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությանը, քան նրանք, ովքեր չէին օգտագործել վիտամին E:
Վիտամին E-ն նաև հակաօքսիդանտ է, որը զարկերակները պաշտպանում է վտանգավոր ազատ ռադիկալներից: Հիշեցնենք, որ հենց վիտամին E-ի պակասից էլ հիշողությունը վատանում է և նվազում է ընկալունակությունը: