Սպանախը և դրա օգտակար հատկությունները
Սպանախը առաջին հերթին առողջ է պահում սիրտը, այն նաև զարգացնում է մկանները: Սպանախը հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են մագնեզիումը և պոտասիումը, լուտեինը՝ մի հակաօքսիդանտ, որը օգնում է կանխել զարկերակները խցանումներից:
Ի հավելումն այդ ամենի՝ սպանախի վիտամինները և սննդարար նյութերը պահպանում են ոսկորի հանքային խտությունը, ոչնչացնում են քաղցկեղի բջիջներին, կրճատում են մաշկի գոյացությունների առաջացումը, կանխում հաստ աղիքի քաղցկեղը: