Ռիհաննայի նախկին ընկերը մեկ տարի կանցկացնի բանտում
Երգիչ Քրիս Բրաունը դատարապտվել է մեկ տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ Կալիֆորնիայի դատարանը այսպիսի վճիռ է կայացրել, քանի որ Բրաունը խախտել է իր փորձաշրջանը:
Նշվում է, որ երգիչը ինքնակամ լքել է Մալիբույի վերականգնողական կենտրոնը, որտեղ անցնում էր ստիպողաբար բուժում ագրեսիայի դեմ: Բացի այդ Բրաունը հրաժարվել էր անալիզ հանձնել արյան մակարդակում թմրանյութերի առկայության համար: