Վալենտինի տոնը նշում եք, իսկ Հալոուին նշելու համար` օտարամոլության մեջ էիք մեղադրում
«Որոշ մարդիկ, ովքեր Հալոուինի ժամանակ առյուծ էին կտրել, մասնակիցներին ապազգայնության ու օտարամոլության մեջ էին մեղադրում, քննադատող հայտարարություններ էին տարածում և այլն, և այլն, հիմա այդ նույն մարդկանցից շատերը Վալենտին են նշում:
Ինչո՞վ են այդ երկու տոները իրարից տարբերվում, չէ՞ որ այդ երկու տոներն էլ օտար են մեզ համար: Չէ՞ որ Հալոուինը քննադատելուց հիմնական շեշտը դնում էիք նրա օտար լինելու փաստի վրա:
Հստակեցրե′ք ձեր կեցվածքը: Կամ այդ երկու տոները օտար և ապազգային են, կամ էլ զսպե′ք ձեր կիրքը ու քննադատելուց հավասարաչափ քննադատեք նաև Վալենտինը: Ինչքան Վալենտինի օրը կարող է տոն լինել, այնքան էլ' Հալոուինը և հակառակը»: Այս գրառումը Ֆեյսբուքի իր էջում կատարել է Հարութ Ուլոյանը:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.facebook.com/harut.uloyan/posts/10200315946968539