Այսօր ծնվել է ճարտարապետ Էդուարդ Արևշատյանը
Էդուարդ Սուրենի Արևշատյան (1926, մայիսի 8, Երևան), ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1971)։
Սուրեն Արևշատյանի որդին է, Սեն Արևշատյանի եղբայրը։
Կենսագրություն
1950 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1956-ից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս (դոցենտ՝ 1970-ից)։ 1966-74-ին՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահի տեղակալ, 1972-94-ին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ։
Էդուարդ Արևշատյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
Հայկոոպի վարչության և Երքաղխորհրդի գործկոմի շենքերը (երկուսն էլ՝ 1954),
«Ծիծեռնակ» միջազգային զբոսաշրջության ճամբարի շենքը (1956),
Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի շենքը (1986),
Աբովյան փողոցի ստորգետնյա առևտրային կենտրոնը և հետիոտն անցումը (երկուսն էլ՝ 1985),
Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջակայքի ճարտարապետական ձևավորումը (1981),
Մարշալ Բաղրամյանի հուշարձանի պատվանդանը (քանդակագործ՝ Նորայր Կարգանյան, 2003)։
Ձևավորել է Բուենոս Այրեսի, Լոս Անջելեսի, Մոնրեալի միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի տաղավարները և այլն: