Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հեռանում է քաղաքականությունից
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը որոշել է հեռանալ քաղաքականությունից: Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին հայտնել էր հենց ինքը Չիչեկը:
Նրա խոսքով` ինքն արդեն շատ բան է արել Թուրքիայի քաղաքականության համար և ժամանակն է, որ հեռանա:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` Չիչեկը չի մասնակցի 2015 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:
Ջեմիլ Չիչեկը 1984 թվականից սկսած ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում: Նա խորհրդարանի խոսնակ է ընտրվել 2011 թվականին: