Այսօր շնորհավորանքներ ու բարեմաղթանքեր է ստանում Էնրիկե Իգլեսիասը
Էնրիկե Միգել Իգլեսիաս Պրեյսլեր (իսպ.' Enrique Miguel Iglesias Preysler, ծնվ.' մայիսի 8, 1975 թ., Մադրիդ, Իսպանիա), իսպանացի երգիչ, երգահան և դերասան։ Կարիերան սկսել է Էնրիկե Մարտինեզ կեղծանվամբ և աշխատել է մեքսիկական լեյբլ "FonoMusic"-ի համար։ Էնրիկեն լատինոամերիկյան երաժշտության ամենահայտնի ներկայացուցիչներից է։ Արժանացել է շատ մրցանակների։ Նրա սկավառակների վաճառքի ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 100 միլիոն։
Էնրիկե Իգլեսիասը աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասի որդին է։
Կենսագրություն
Ծնվել է 1975 թվականի մայիսի 8-ին Մադրիդում։ Նրա ծնողները իսպանական երգիչ Խուլիո Իգլեսիասը և լրագրող Իզաբել Փրեսլին են։ Ընտանիքի երրորդ և վերջին զավակն է։ Երբ Էնրիկեն 3 տարեկան էր, ծնողները բաժանվում են և ինքը մնում է մոր հետ Մադրիդում, իսկ հայրը տեղափոխվում է Մայամի երգեր ձայնագրելու նպատակով։ Հետագայում Էնրիկեն նույնպես տեղափոխվում է Մայամի և սովորում է «Gulliver Preparatory School» դպրոցում։
Վաղ տարիքից Էնրիկեն երազել է երգչի կարիերայի մասին, սակայն հոր ճնշման ներքո ընդունվել է Մայամիի Համալսարան, բիզնեսի ֆակուլտետ։
1994 թվականին Էնրիկեն թողնում է ուսումը և պայմանագիր է կնքում լեյբլ "FonoMusic"-ի հետ։ 1995 թվականին ստեղծվում է նրա առաջին սինգլ «Si Tu Te Vas»-ը։
Դիսկոգրաֆիա
Enrique Iglesias (1995)
Vivir (1997)
Cosas del Amor (1998)
Enrique (1999)
Escape (2001)
Quizás (2002)
7 (2003)
Insomniac (2007)
Euphoria (2010)
Sex and Love (2014)
Շրջագայություններ
Vivir World Tour (1997)
Cosas Del Amor (1998)
Enrique World Tour (2000)
One Night Stand Tour (2002)
Don't Turn Off The Lights Tour (2002)
Seven World Tour (2004)
Insomniac World Tour (2007)
Greatest Hits Tour (2009)
Euphoria Tour (2010–12)
Enrique Iglesias & Jennifer Lopez Tour (2012)
Enrique Iglesias India Tour (2012)
Sex and Love Tour (2014-)