Արմինկան առաջինը սեր խոստովանե՞լ է
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնի երգչուհի Արմինկան սիրով է խոսում Սուրբ Վալենտին սիրո տոնի մասին:
Նրա կարծիքով՝ Հայաստանում սիրահարները սիրո տոնը նշում են ավելի շատ Վալենտինին, քան Սուրբ Սարգսի օրը՝ տեղեկատվության պակասի պատճառով.
-Չնայած վերջին տարիներին առաջխաղացում է նկատվում,- նշեց երգչուհին:
Ամենայուրօրինակ նվերը, որ երբևէ ստացել եք Վալենտինին:
-Հենց դռանս շեմին վարդի թերթիկներով գրված իմ անունը՝ կողքին մեծ սիրտ:
Այնուհետև Արմինկան նշեց, որ դա շատ վաղուց էր, իսկ խոսելով երկրապագուների մասին նշեց, որ այնքան էլ հաճախ չեն լինում իրեն ուղղված նման յուրօրինակ անակնկալներ:
Արմինկան առաջինը երբեք չի խոստովանել իր զգացմունքերի մասին:
Խոսելով այն մասին, որ աղջիկն առաջինն է սիրո խոստովանություն անում, երգչուհին նշեց.
-Կարող է չթաքցնել իր զգացմունքերը. պարտադիր չէ խոսքերով, եթե իհարկե, կա երկկողմանի զգացմունք և վստահություն:
Կա՞ մեկը ում շնորհավորելու եք այսօր կամ ում շնորհավորանքին սպասելու եք:
-Ընկերներս և երկրպագուներս արդեն շնորհավորել են, ուրիշ շնորհավորանքներ չեմ սպասում:
Սերը կփրկի՞ աշխարհը:
-Սերն Աստծո հանդեպ:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը