Իրանը մտադիր է Ադրբեջանի օգնությամբ նոր շունչ տալ Ուրմիա լճին
Ուրմիա լիճն աչքի է ընկնում իր աղիությամբ: Իրանի կառավարությունն իր առաջ խնդիր է դրել վերականգնել այն և նոր շունչ տալ: Ինչպես հայտնում է Oxu.Az-ը` հղում անելով АПА-ին, այս մասին համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Իրանի շրջակա միջավայրի վարչության ներկայացուցիչ, փոխնախագահ Մասումա Էբտեկարը:
Նրա խոսքով` ներկա պահին կառավարության առաջ բավականին բարդ խնդիր է դրված:
«Իրանի կառավարության կողմից ստեղծվել է հատուկ խումբ: Լճի փրկության հարցը միջազգային մակարդակի պետք է հասցնել: Այդ պատճառով` տարածաշրջանի բոլոր երկրները, ադ թվում նաև Ադրբեջանը պետք է ուրախանա այդ քայլով, որը նախաձեռնել է Իրանը: Համագործակցությունը կօգնի շուտ վերականգնել լիճը: Գործը բարդ է, սակայն միջազգային համագործակցության պայմաններում հնարավոր է հաջողություն արձանագրել»,- ասել է Մասումա Էբտեկարը: