Երկաթյա վարագույրներ Ադրբեջանում
Ադրբեջանում Մամուլի խորհուրդը ցանկանում է վերահսկողություն իրականացնել նաև ինտերնետի վրա: Այսօր կայացած նիստի ժամանակ արդեն կազմավորվել է ինտերնետ ռեսուրսներով զբաղվող հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովի ղեկավար Աֆլատուն Ամաշևը հայտարարել է, որ ինտերնետ ռեսուրսները ընթերցելիությամբ վաղուց գերազանցել են ավանդական մամուլին, ուստի անհրաժեշտ է համապատասխան պահանջներ և վերահսկողություն սահմանել նաև ինտերնետի վրա: Այս քայլը, փաստորեն, կսահմանափակի նաև սոցիալական հարթակում խոսքի ազատությունը: Եթե հաշվի ենք առնում նաև, որ այժմ բոլոր ընդդիմադիր և հակաիշխանական լրատվամիջոցները չեն գտնվում Մամուլի խորհրդի վերահսկողության տակ, ապա պարզ է դառնում, որ կարճ ժամանակ անց մեր հարևանների մոտ կվերադառնան ստալինյան «լավ ու բարի» ժամանակները: