Ո՞վ է Ձեզ ասել, որ իմ սիրտը սառած է. Նազենի Հովհաննիսյան
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ամենացանկալի հարսնացուներից մեկի՝ սիրված հաղորդավարուհի ու դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ՝ Սուրբ Վալենտին սիրո տոնի կապակցությամբ.
-Տոնի հետ կապված կարող եմ նշել մի բան, որը ոչ միայն տոնին է առնչվում, այլև նորապսակների օրհնությանը: Ես և Արևիկ Սիմոնյանը սիրո տոների հետ կապված գեղեցիկ ֆոտոսեսիա ենք արել, եթե նկատել ենք նկարները տեղադրված են մեր ֆեյսբուքյան էջերում, այդ ֆոտոսեսիան ուներ մի հաղորդագրություն միայն, մի նպատակ՝ ապացուցել, ցույց տալ գործով, որ կարելի է լինել համերաշխ, հանդուրժող մեկը մյուսի նկատմամբ. ամենակարևորը, որ այդ պայծառ կարմիր սիրառատ գույնը և սերը ուղեցույց լինի բոլորին:
Կհիշե՞ք որևէ հետաքրքիր վալենտինյան խոստովանություն:
-Ես չեմ բացահայտում ինձ ուղղված սիրո խոստովանությունները, բացի դրանից հիմա հաստատ չեմ հիշի:
Այս տարի արդեն շնորհավորե՞լ են Ձեզ:
-Շնորհավորանքներ ստանում եմ Սուրբ Սարգսի տոնից սկսած, նկատում եմ, որ մարդիկ սկսել են հետևողականորեն մեկը մյուսին շնորհավորել, նույնիսկ առանց առիթի էլ մարդիկ իրենց խոսքը հաղորդում են մտերիմներին՝ այդ կերպ ցանկանալով ջերմություն արտահայտել:
Իհարկե շատ հաճելի է շնորհավորանքեր ստանալը:
Երբևէ եղե՞լ է այնպիսի վալենտինյան խոստովանություն, որը կոտրել է Ձեր սրտի սառույցը:
-Իսկ ո՞վ է Ձեզ ասել, որ իմ սիրտը սառած է:
Եթե Դուք չգիտեք իմ անձնականի մասին, դա դեռ չի նշանակում, որ այն սառած է, պարզապես ես ունեմ սկզբունք, որ իմ անձնականը պատկանում է միայն ինձ: Ես երբևէ հարցազրույց չեմ տվել այդ թեմայով, իսկ թե ինչ կգրեն՝ դա ինձ չի հետաքրքրում:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը