Ադրբեջանում գրանցվել է երկրաշարժ
Երեկ երեկոյան Ադրբեջանում գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է տեղական ժամանակով 22:44-ին` Ադրբեջանի Գուբինսկու շրջանում:
Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 40 կմ խորության վրա: