Ադրբեջանական պարգևը սեփական գրողի ականջի համար
Ադրբեջանում կառավարամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը խոստացել է դրամական շնորհ այն մարդուն, ով կբերի գրող Աքրամ Այլիսլիի ականջը: Պատճառը գրողի «Քարե երազներ» վեպն է: Հեղինակը մեղադրվում է ադրբեջանցի փախստականներին վիրավորելու և հայերի նկատմամբ դրական վերաբերմունք ունենալու մեջ: Նմանատիպ հայտարարություններ արվել էին ավելի վաղ ևս: Իսկ այժմ արդեն կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիևը հաստատել է նախորդած հայտարարությունների ճշմարտացիությունը: «Պատիժը իրականացնողին» խոստացվել է 10.000 մանաթ, որը համարժեք է մոտ 10.000 եվրոյի: Գրողի կինն ու որդին արդեն հեռացվել են աշխատանքից: Քննարկվում է գրողին Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հարցը: Այդ ընթացքում աշխարհը հետևում է գործընթացներին, հայտնում վրդովմունք: Ակամայից սկսում ես մտածել,թե ինչի համար են տասնյակ բացասական նոտաներն ու վրդովմունքները, երբ Ադրբեջանում ոչինչ տեղից չի շարժվում: Ի հավելումն օրեցօր ավելի ու ավելի շատ է քարոզվում ու խրախուսվում ատելություն ու թշնամանք: