Մայիսի 14-ից սկսած Ադրբեջանը նախագահելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում
Մայիսի 14 - ից սկսած Ադրբեջանը նախահագելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում: Այս կապակցությամբ Ադրբեջանը իր պայմանները արդեն ներկայացրել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեին:
Ադրբեջանական haqqin.az-ի հաղորդմամբ` նախօրեին այդ երկրի արդարադատության նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 124-րդ նիստում:
Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ոչ մի լծակ չունի ԼՂՀ - ի նկատմամբ՝ ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե, նա պարզապես փորձում է այս նախագահությամբ շանտաժի ենթարկել ԵԽ - ին:
Ադրբեջանցի նախարարն, ինչպես միշտ, համատեքստից առանձնացրել է երեք սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և այն, որ ուժ կիրառելը Ադրբեջանին հաճո չէ:
Եվ բնական է, հենց Ադրբեջանում են հրաժարվում վստահության մթնոլորտ ստեղծել, անդադար լրտեսների են որսում, հրաժարվում են հեռացնել դիպուկահարներին և ամեն տեսակ սադրանքների դիմում: