Առաքել Միրզոյանը ընկերուհի ունենալու ժամանակ չունի
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում 2009 թվականի ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը, խոսելով Վալենտինի տոնի մասին, նշեց, որ այդ օրը սիրում են այն մարդիկ, ովքեր սիրելիներ ունեն, ինչը իրեն չի վերաբերում:
Ամենահետքրքիր նամակը կամ սիրո խոստովանությունը, որ երբևէ ստացել եք՝ ծանրորդի պատասխանն այսպիսին էր.
-Ախր ժամանակ չեմ ունեցել ընկերուհի ունենալ, որ մի հատ էլ նամակ ստանամ:
Այնուհետև Առաքելը նշեց, որ իրեն ուղղված սիրո խոստավանություններ իհարկե եղել են, սակայն դրանք եղել են հեռախոսային հաղորդագրությունների տեսքով:
Մարզիկը ինչպես սպորտի, այնպես էլ սիրո հարցում բավականին կտրուկ է.
-Ես նամակ գրել չեմ սիրում, զանգում, միանգամից ասում եմ ասելիքս. դեռ որևէ մեկը չի եղել, որ արժանանա իմ սրտի խոսքին:
-Ստացվում է՝ Ձեր սիրտը ոչ մեկին չի՞ հաջողվել գրավել:
-Դեռ ոչ, դա մի քիչ դժվար է:
-Չկա՞ մեկը, ում շնորհավորելու եք այսօր, կամ ում շնորհավորանքին սպասելու եք:
-Ուրա՞ Առաքելին տենց բախտ,- հումորով նշեց Առաքելը:
-Այդ դեպքում Ձմեռ պապիկից պետք է հարսնացու խնդրեիք:
-Ներկա պահին դրանից ավելի լուրջ բան կար խնդրելու՝ ոսկե մեդալ:
Փաստորեն ոսկե մեդալը կարևո՞ր է հարսնացուից:
-Ինձ համար ներկա պահին այո, քանի որ աշխարհի չեմպիոն չես կարող դառնալ ավելի մեծ տարիքում, իսկ մեծ տարիքում ամուսնանալ կարող ես,- նշեց ծանրորդը:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը