Հայաստանը «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակչում է
Կայացավ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացրեց Արամ Mp3-ը, ով ելույթ ունեցավ 1-ին համարի ներքո:
Ելույթ ունեցան նաև Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսատանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Մարինոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:
Եվրոպան կատարեց իր ընտրությունը: Եվ այսպես եզրափակիչ փուլ անցան հետևյալ երկրները.
Մոնտենեգրո
Հունգարիա
Ռուսաստան
Հայաստան
Ադրբեջան
Սան Մարինո
Ուկրիանա
Շվեդիա
Նիդեռլանդներ
Իսլանդիա
Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 10-ին: