Թուրքիայի իշխանությունները որոշել են հովանավորել և տպագրել Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժողովածուն
Թուրքիայի մշակույթի նախարարությունը որոշում է ընդունել տպագրել հայ աշուղ Սայաթ- Նովայի ստեղծագործությունների ժողովածուն՝ հայերենով և թուրքերենով: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» տեղեկատվական կայքը:
Փոխանցվում է, որ պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ նման որոշում է կայացվել` հովանավորել գրականության հրապարակումը` հայերեն լեզվով:
Համաձայն տեղեկությունների` արդեն համաձայնություն է ձեռք բերվել հայ թարգմանիչների հետ: Ենթադրվում է, որ գիրքը պատրաստ կլինի և գրախանութներում կհայտնվի հունիսին։